Mac OS X Lion օպերացիոն համակարգի վերջին թարմացումը խոցելի է, ինչը վտանգ է ներկայացնում օգտատերերի անձնական տվյալների համար: Այս մասին գրում է ZDNet-ը:
Mac OS X-ի 10.7.3 տարբերակում չկոդավորված ծածկագրերը պահպանվում են debug log-ում, ինչը կարող է հետաքրքրության օջախ դառնալ հաքերների և այլ օգտատերերի համար: Համակարգչում չկոդավորված ծածկագրի պահանումը Apple –ի ինժեներներից մեկի սխալն է:
Ծածկագրերի արտահոսքը Mac OS X 10.7.3-ի բոլոր օգտատերերին չի սպառնում, այլ միայն նրանց, ովքեր նոր թարմացման անցնելուց հետո շարունակում են օգտվել կոդավորման հին համակարգից՝ FileVault-ից:
Սխալի մասին առաջին անգամ օգտատերերը բարձրաձայնել են փետրվարի 6-ին: Apple –ի համակարգչային անվտանգության մասնագետ Դեվիդ Էմերի խոսքով՝ սխալը դեռևս չի ուղղվել:
Mac OS X 10.7 օպերացիոն համակարգը, որը հայտնի է Lion ծածկանվամբ, թողարկվել է 2011-ի հուլիսին: Այնուհետև Apple –ը մի քանի թարմացումներ է թողարկել: Վտանգ պարունակող թարմացումը շուկա է դուրս բերվել 2012-ի փետրվարին:











































