Սերբիայի ընդդիմադիր «Առաջ տանենք Սերբիան» կոալիցիայի կազմի մեջ մտնող Տոմիսլավ Նիկոլիչի առաջադիմական կուսակցությունը կիրակի երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, նախնական տվյալներով, հավաքել է ձայների 24.7%-ը:
Ինչպես հաղորոդւմ է ITAR-TASS-ը, երկրորդ տեղում է հայտնվել երկրի նախկին նախագահ Բորիս Տադիչի Դեմոկրատական կուսակցությունը՝ 23.2%-ով: Նրան հաջորդում են փոխվարչապետ Իվիցա Դաչիչի Սոցիալիստական կուսակցությունը (16.6%), Վոիսլավ Կոշտունիցայի Սերբիայի Ժողովրդավարական կուսակցությունը (7.2%) և լիբերալ դեմոկրատների «Շրջադարձ» շարժումը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները նշել են, որ հրապարակված արդյունքներում ներառված չեն Կոսովոյում և Մետոխիայում ապրող համաքաղաքացիների ձայները, որոնք կհաշվարկվեն միայն առավոտյան: Դա կարող է էական փոփոխություններ առաջացնել վերջնական արդյունքներում:








































