Friday, 12 06 2026
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ

Միջազգային դիտորդները գոհ են Հայաստանում անցկացված ԱԺ ընտրությունների որակից

Երեկ՝ մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններին արտասահմանյան դիտորդական առաքելություն իրականացրել են բացառապես անկախ դիտորդներ: Այսօր արտասահմանցի դիտորդների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի Իսրայելի ներկայացուցիչ Բարուխ բեն Ներիան:

Նրա խոսքերով՝ արտասահմանյան դիտորդական առաքելությունը եղել է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Էջմիածնում և Արտաշատում:

ԱՄՆ ներկայացուցիչ Լիդիա Լաուսոնն իր հերթին նկատեց, որ ԱԺ ընտրություները տեղի են ունեցել առանց խախտումների՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան: < «Դիտորդները եղել են վեց մարզերի ավելի քան հարյուր տեղամասերում: Ընտրատեղամասերի ընդհանուր աշխատանքներն ընթացել են առանց խախտումների: Մի քանի տեղամասերում ընտրական գործընթացը առավելագույնս լավ է կազմակերպված եղել: Բայց նաև եղել են դեպքեր, երբ դիտորդները միջնորդել են ընտրական գործընթացներին, որոշ հանձնաժողովներ իրենց աշխատանքները լավ չեն կազմակերպել, խնդիրներ են եղել կնիքների հետ: Դրանք անձնագրերի միջից անհետացել են ընդամենը երկու ժամից: Այնուամենայնիվ, վիճակը շտկվել է»,- ասաց նա: Չեխիայի ներկայացուցիչ Աննա Չուրդովան էլ նշեց, որ արդեն երրորդ անգամ է դիտորդական առաքելություն իրականացնում Հայաստանում: «Այս անգամ ԱԺ ընտրությունները, նախորդների հետ համեմատած, անցան բավական լավ մթնոլորտում: Մեր դիտորդական առաքելությունն աշխատանքի ընթացքում նկատեց, որ ընտրատեղամասերում բավական խաղաղ մթնոլորտ է: Իհարկե, փոքր թերություններ կային, սակայն ուզում եմ շնորհակալություն հայտնել երեկվա ընրությունները կազմակերպած ու ձայները հաշվարկած մարդկանց: Դուք կարող եք հպարտանալ, որովհետև այս տարիների ընթացքում մեծ առաջընթաց եք ապրել և տարածաշրջանում ներկայանում եք իբրև ժողովրդավար երկիր»,- ասաց նա: Ասուլիսի մյուս բանախոս, Ավստրիայի ներկայացուցիչ Յոհան Ստադրելն իր հերթին հավելեց, որ ԱԺ ընտրություններին աննախադեպ թվով արտասահմանցի դիտորդներ են հետևել, և դա շատ գնահատելի է: Լեհական դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մաթեուշ Պիսկորսկին էլ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ «Ո՞ր երկրում են ավելի ժողովրդավար ընտրություններ անցկացվում՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Ադրբեջանում», ասաց, որ ինքը երբեք մեր հարևան երկրում ընտրությունների ընթացքին չի հետևել և չի կարող համեմատականներ անցկացնել: Լուսանկարը՝ PanArmenian.net-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում