Washington Post-ի՝ այսօր հրապարակված զեկույցում ասվում է , որ ԱՄՆ-ը գրոհային խմբերի հետ բանակցությունների արդյունքում գաղտնի կերպով ազատ է արձակել ռազմական բանտի բանտարկյալների:
Հաղորդվում է, որ «ռազմավարական արձակման» ծրագիրը ԱՄՆ պաշտոնյաներին թույլ է տվել վերջին 7 տարիներին բանտարկյալներին օգտագործել գրոհայինների հետ բանակցելու և բռնությունները նվազեցնելու հարցում: Այս մասին հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները, ովքեր նախընտրել են չհրապարակել իրենց անունները:
Ազատված բանտարկյալները հիմնականում այնպիսի գրոհայիններ են, ովքեր օրինական կարգով չէին ազատվի: Զեկույցում նշվել է, որ ազատման դիմաց գրոհայինները խոստանում են դադարեցնել բռնությունները:
Պաշտոնյաները, սակայն, չեն հայտնում՝ ազատ արձակված բանտարկյալներն այնուհետև պայքարե՞լ են ամերիկյան կամ աֆղան բանակի դեմ, թե՞ ոչ:






































