Ինչպես այսօր գրել է Lietuvos Ritas թերթը, Եվրամիությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և նրա համախոհներին սպառնում է կոշտ սանկցիաներով և Մինսկի բարձրաստիճան պաշտոնյաները հովանավորություն են փնտրում Վիլնյուսում:
Ինչպես գրում է ЭЛЬТА գործակալությունը, լիտվացի դիվանագետների ոչ պաշտոնական տվյալներով, մի քանի օր առաջ Վիլնյուս է ժամանել Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Մակեյը:
Lietuvos Ritas-ի աղբյուրները պնդում են, որ Ա.Լուկաշենկոյի համախոհներից մեկը հանդիպում է ունեցել նաև նախագահ Դալեյ Գրիբաուսկայտեյի հետ, սակայն նախագահի աշխատանքային գրաֆիկում նմանատիպ հանդիպում նախատեսված չէ: Նախագահի ներկայացուցիչները պնդում են, որ Ա.Լուկաշենկոյի դեսպանորդը հանդիպել է միայն նախագահի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդատու Դարյուս Սեմաշկոյի հետ:
Այն հարցին, թե ինչի մասին է եղել խոսակցությունը Վ. Մակեյի հետ և ով է նրան հրավիրել նախագահական, նախագահի մամուլի հարցերով գլխավոր պատասխանատու Լինաս Բալսիսն ասել է, որ այն մեկն էր դիվանագիտական հանդիպումներից, որոնք իրականացվում են Լիտվայի նախաձեռնությամբ, որը հիմա նախագահում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդում: Հանդիպումների նպատակն է Բելառուսում մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը պաշտպանելը:
Մինչդեռ լավատեղյակ դիվանագիտական աղբյուրները թերթին ասել են, որ Վ.Մակեյը Դ.Գրիբաուսկայտեյին խնդրել է, որպեսզի Լիտվան չեզոք դիրք գրավի ԵՄ կողմից Բելառուսի հանդեպ հնարավոր սանկցիաների և Մինսկում ԵԱՀԿ ներկայացուցչության փակման նկատմամբ:










































