Ոստիկանության հաղորդմամբ՝ կիրակի օրը արևմտյան Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով մահացած է համարվում արդեն 17 մարդ, ևս 47 մարդ համարվում է անհետ կորած:
Ինչպես տեղեկացնում է Associated press-ը, ոստիկանության ներկայացուցիչ Շայլեշ Թհապան հայտնել է, որ այսօր փրկարարների կողմից որոնողական աշխատանքներ են կատարվում Սեթի գետի ափերին: Փորձում են օգնել նրանց, ովքեր ջրհեղեղի պատճառով կորցրել են իրենց տունը կամ հարազատներին:
Ինչպես արդեն հաղորդել էինք, կորածների թվում են երեք ուկրաինացիներ՝ Օլեքսանդր Դուբիսկի, Իվան Մալակնով ու Ալլա Պոլոնչուկ:
Ջրհեղեղը սկսվել էր գետն ուղղված ձնահոսքի պատճառով:





































