Այսօր տեղի կունենա Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը՝ որպես Ռուսաստանի նախագահ: Արարողությանը նախորդել էր ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումը:
Ինչպես հաղորդում է Jerusalem Post-ը, Պուտինը կերդվի Կրեմլի St Andrew դահլիճում՝ 2000 հյուրերի առջև, որից հետո նրան կօրհնի Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդը:
Նա հանդես կգա կարճ ելույթով: Արարողությունից հետո հյուրերին կմատուցվի ռուսական սնունդ և խմիչք:
Չնայած Պուտինը վերջին 4 տարիներին ներկայանում էր որպես երկրի վարչապետ, բայց միևնույն է՝ նա էր Ռուսաստանի գերագույն առաջնորդը:








































