Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ընտրախախտումները շարունակվում են

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդները ԱԺ ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացնելու ընթացքում շարունակում են արձանագրել մի շարք խախտումներ, մասնավորապես՝

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/09 և 7/10 ընտրատեղամասերում ընտրողները քվեարկության են եկել նոր անձնագրերով, որոնց տրման ամսաթիվը մի քանի տարվա վաղեմություն է ունեցել, սակայն անձնագրից ակնհայտ երևացել է, որ այն լրիվ նոր է:

Թիվ 7/09 ընտրատեղամասում նույն քվեախցիկում քվեարկել են միաժամանակ 2 հոգի:

Թիվ 7/08 ընտրատեղամասում մեծամասնական քվեաթերթիկների մեկ փաթեթ կնիքված չի եղել:

Թիվ 7/6 ընտրատեղամասում ինքնուրույն քվեարկել չկարողացող կնոջ oգնել է մի քաղաքացի, որը առանց անձնագրի է եղել, տվյալները չեն գրանցվել, դիտորդը զգուշացրել է հանձանաժողովի նախագահին, սակայն չի արձանագրվել:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/6 ընտրատեղամասում ըստ դիտորդի` պատգամավորության թեկնածու Վարդան Վարդանյանի վստահված անձը՝ Արմեն Իսրայելյանը, ընտրողներին ուղղորդել է: Ընտրելուց հետո մարդիկ ընտրելու վերաբերյալ գլխով նշան են տվել վստահված անձին:

Թիվ 7/10 ընտրատեղամասում ընտրողը երկրորդ անգամ է ցանկացել ընտրել, սակայն հանձնաժողովը ճանաչելով նրան չի թույլատրել: Ընտրողը չի համաձայնվել, նշելով, որ ընտրության դեռ չի մասնակցել: Կազմակերպության դիտորդը դիմել է նախագահին արձանագրություն կազմելու համար: Նախագահը պատասխանել է, որ ընտրողները քույրեր են եղել և շփոթել են անձնագրերը:

Թիվ 7/20 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ դիտորդը իրավունք չունի մասնակցել քվեարկության արդյունքների ամփոփման նիստին, սակայն դիտորդի կողմից օրենքի համապատասխան կետը նշելուց հետո թույլատրվել է:

Թիվ 7/27 ընտրատեղամասում ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը:

Անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, որ թիվ 11-րդ դպրոցում ընտրակաշառք է բաժանվում:

Ահազանգ է ստացվել, որ 6-րդ դպրոցի մոտակայքում ՀՀԿ-ի շտաբում ընտրակաշառք են բաժանում: Կազմակերպության դիտորդները ժամը 19:30-ն ընկած ժամանակահատվածում մեկնել են նշված վայր: Շտաբի դռները փակ են եղել, սակայն բակում սպասող կինն ու տղամարդը նշել են, որ շտաբի աշխատակիցները գնացել են գումար բերելու և իրենք էլ դրան են սպասում: Դիտորդներին նույնպես հորդորել են սպասել: Շտաբի մոտ կանգնած տղամարդը նշել է, որ կարող են դիտորդները գնալ տեղամաս և տեղամասում գտնվող ոմն Վազգենը հնարավոր է, որ գումարը այնտեղ վճարի:

Թիվ 29/21 և 30/19 ընտրատեղամասերում արձանագրվել են կուտակման դեպքեր: Տվյալ տեղամասերի դիտորդները նախագահներին հայտնել են այդ մասին, սակայն վերջիններիս կողմից ոչ մի գործողություն չի ձեռնարկվել:

Լոռու մարզի Վահագնի գյուղում տեղակայված թիվ 30/18 ընտրատեղամասում գյուղապետը, ով հանդիսացել է ՀՅԴ-ի վստահված անձ, խոչնդոտել է ընտրական գործընթացը: Մասնավորապես, դիտորդի ներկայաության ժամանակ վիճաբանել է հանձնաժողովի նախագահի, այնուհետև հանձնաժողովի անդամի հետ: Դիտորդի միջամտությամբ կազմվել է համապատասխան արձանագրություն:

Թիվ 29/21 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել լրագրողին քաղվածքներ վերցնել գրանցամատյանից:

Թիվ 29/03 ընտրատեղամասի բակում առկա է եղել ՀՀԿ-ի 3 դրոշ:

Թիվ 30/30 ընտրատեղամասում կազմակերպության դիտորդը դիտորդության ընթացքում հանձնաժողովի նախագահին հայտնել է, որ հանձանաժողովի անդամը անձնագրում կնիք է դնում առանց ընտրողի նկարին նայելու: Հանձնաժողովի նախագահի ցուցումով խնդիրը վերացվել է: Նույն տեղամսում դիտորդը հանձնաժողովի նախագահին տեղեկացրել է, որ վստահված անձը շատ մոտ է կանգնած ընտրախցիկին: Այս հարցը ևս լուծվել է:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտորդական առաքելություն է իրականացում Վանաձոր, Երևան, Իջևան, Գյումրի քաղաքներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում