Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀԱԿ նախընտրական շտաբի համակարգող Լևոն Զուրաբյանի դեմ այսօր` մայիսի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում ԿԸՀ բողոք է ներկայացրել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով, իր բողոքի պատճառը եղել են Զուրաբյանի ապօրինի գործողությունները:
Մասնավորապես, ՀԱԿ համակարգողը, ըստ հանրապետական գործչի, «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ժամը 17.00-ի սահմաններում ՀՀԿ-ի դեմ հակաքարոզչություն է իրականացրել, ինչը քրեորեն պատժելի գործողություն է, որովհետև Ընտրական օրենսգրքով արգելված է քարոզչությունն ինչպես ընտրությունից մեկ օր առաջ, այնպես էլ ընտրությունների օրը: