Այսօր առավոտյան ահազանգեր են տարածվել, թե Գագիկ Շամշյանը սեփական տան մեջ կախվել է կամ նրա նկատմամբ մահափորձ է եղել Երևան–Մասիս ավտոճանապարհին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «Hayeli.am»-ին հայտնել է, որ առավոտից անընդհատ զանգեր է ստանում իր ծանոթներից, ովքեր հետաքրքրվում են, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են իր մահվան մասին լուրերը։ «Ողջ օրը զանգում են ծանոթներս՝ այդ թվում և լրատվամիջոցներից։ Ընկերներս զարմացել են, թե իրո՞ք ես դեռ ողջ եմ»,– պատմել է ֆոտոլրագրողը՝ միաժամանակ չկարողանալով մեկնաբանել, թե ով կարող է լինել այդ ապատեղեկատվություն տարածելու հետևում:








































