iditord.org կայքը ցանցահենների հարձակման տակ է ընկել: Սա արդեն թվով երկրորդ դեպքն է: Առաջինը տեղ էր գտել երեկ, եւ կայքի պատասխանատուներն ի վիճակի էին եղել վերականգնել 20 րոպեի ընթաքում: Այժմ էլ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի կայքը շուտափույթ կերպով վերականգնվի:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց կայքի պատասխանատուներից, տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, կայքն ուժեղ DDos հարձակման է ենթարկվել: Հարցին, թե կասկածներ ունե՞ն ում է ձեռնտու, պատասխանեց. «Կասկածները կարող են լինել յուրաքանչյուր կուսակցությունից սկսած` վերջացած ադրբեջանցիներով, թուրքերով ու ռուսներով: Էս էն դեպքն է, որ պատվիրատուն կարող է լինել նա, ով չի ուզում, որ ինչ որ բան երևա»,- ասաց նա:
Կգործի՞ կայքն այսօր, թե՞ ոչ, Ս. Մարտիրոսայանը խոստացավ պատասխանել քիչ ուշ:
Նշենք, որ կազմակերպությունը շարունակում է գրանցել խախտումներ, ընտրողները կարող են զանգել` 077 93 83 66, 096009464
SMS գրելով 096 33 27 23
Twitterով #iditord









































