Эхо Москвы ռադիոկայանը, Дождь հեռուստաալքիը, Коммерсант տպագրատունը և slon.ru-ն կիրակի օրը հայտարարել են, որ իրենց կայքերը ենթարկվել են հակերային հարձակման: Այս մասին հայտնել է BBC-ին:
Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալը հայտարարել է, որ DDoS հարձակման պատճառով կայքն աշխատում է ընդհատումներով:
Коммерсант-ի կայքում գրված է, որ «ներկայումս IT մասնագետները դեռևս կարողանում են հաղթահարել հակերային հարձակումները. ներկա պահին kommersant.ru կայքը հասանելի է»:
«Այսօր առավոտից Коммерсант-ի կայքը ենթարկվում է DDoS հարձակման, որի հզորությունը համեմատելի է 2008 թ. հակերային հարձակման հետ, երբ kommersant.ru կայքի հարձակումը տևեց մի քանի օր»,- Facebook-ի իր էջում գրել է ընկերության տնօերն Դեմիան Կուդրյավցևը:












































