Aravot.am-ը ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ ահազանգեր են ստացել և ինչպիսի՞ խախտումներ հայտնաբերել մինչ ժամը 14:00-ը:
Դանիելյանը հայտնել է, որ ոչ միայն ահազանգեր են ստացել, այլև շրջել տարբեր ընտրատեղամասերով ու մի շարք խախտումներ արձանագրել: Բացի «կորող» կնիքներից, նա նշել է այլ ցցուն փաստերի մասին. «Մի տեղամասում` 8/7-ում մենք քվեատուփի տակից 5 քվեարկած քվեաթերթիկով ծրար ենք գտել, ընտրողներին տանող-բերող «գազելների» հոսք ենք նկատել Չարբախում և Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Իսկ Սարի թաղում և 6/22-ում մեծ քանակությամբ տեղական քրեական հեղինակություններ են հավաքված, որոնք նաև անարգել մտնում են ընտրատեղամասեր՝ առանց որևէ փաստաթղթի ու ուղղորդում ընտրողներին»:









































