Քանաքեռում գտնվող 3/08 տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ի կողմից առաջադրված Աշոտ Տոնոյանի վստահված անձինք Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրել են, որ ընտրատարածքի մոտ կանգնած մեքենաներում ընտրակաշառք են բաժանում ՀՀԿ-ի համար տեսանյութում:
Զրուցակիցների հավաստմամբ՝ այդ անձինք «Քեթրինի Միհրանի»՝ ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանի «մարդիկ են»:
Ի դեպ, այդ տեղամասի մոտ և հենց ընտրատեղամասում անընդհատ կուտակումներ են եղել: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մակվեցյանը լրատվամիջոցի հետ զրույցում կուտակումները բացատրել է ընտրողների ակտիվությամբ:
Թիվ 16, 14 և 26 երթուղային տաքսիներն էլ անընդհատ մարդիկ են բերում տեղամաս: Երբ ԲՀԿ-ի վստահված անձը փորձել է տեսանկարահանել՝ վարորդներից մեկը վիճաբանության մեջ է մտել:












































