Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորի 393 ընտրական տեղամասում որևէ խախտում չի գրանցվել, սակայն մինչև այս պահը նշված չի եղել ընտրական տեղամասի թիվը:
Ընտրական հանձնաժողովի նախագահ Դավիթ Մարտիրոսյանի խոսքերով՝ շենքը հատկացված չէ միայն ընտրական գործընթացի համար։ Մշակույթի պալատից, որտեղ անցկացվում է քվեարկությունը, օգտվում են նաև այլ մարդիկ՛ և հնարավոր է, որ հենց նրանք էլ պոկել են թիվը:
Համակարգիչ չունենալու պայմաններում նախագահը ձեռագրով գրեց ընտրական տեղամասի թիվը և փակցրեց, մինչև որ պատրաստ կլինի տպագիր տարբերակը:
Նշենք նաև, որ մինչև այս պահը 1892 քվեարկողներից ընտրական տեղամաս է ներկայացել 510 քաղաքացի:








































