«Այս տարի ճակատում դեռ շատ լոկալ բախումներ կլինեն»,- day.az-ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ջասուր Սումերենլին: Միևնույն ժամանակ նա համոզված է, որ այդ գործողությունները լայնամասշտաբ պատերազմի չեն վերածվի: Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման տեսական հնարավորության մասին` Սումերենլին կարծիք է հայտնել, որ ադրբեջանական բանակը կարող է գրոհել երեք ուղղությամբ` Ներքին Ֆիզուլի, Աղդամ և Մռավի լեռներ: Այդ դեպքում Հայաստանը հակահարված կարող է տալ Ղազախի և Նախիջևանի ուղղությամբ:












































