ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին ընտանիքի հետ միասին քվեարկել է 2/10 ընտրատեղամասում:
«Քվեարկության եկել եմ բարձր տրամադրությամբ, քվեարկել եմ մեծ հավատով ու վստահությամբ, քվեարկել եմ մեր երկրի ապագայի, կայուն զարգացման, խաղաղության ու անվտանգության, հզոր ու փոփոխվող Հայաստանի համար, որպեսզի յուրաքանչյուր հայ քաղաքացի կարողանա իր և իր ընտանիքի արժանապատիվ կյանքն ապահովել»,-իր քաղաքացիական պարտքը կատարելուց հոտո, լրագրողների հարցին ի պատասխան, ասել է ԱԺ նախագահը:-Ինձ համար առավել քան կարևոր է, որ այս ընտրություններն անցնեն ազատ, արդար և օրինականության պայմաններում և որպեսզի յուրաքանչյուր ընտրող համոզված լինի դրանում: Իհարիկե, կարևոր է նաև, որ մեր ընտրողների համոզմունքը կիսի նաև միջազգային հանրությունը:
Կարծում եմ, մենք կունենանք բավականին ակտիվ և տարբեր քաղաքական տեսակետներ արտահայտող, տարբեր քաղաքական ուժերի խճանկար ունեցող Ազգային ժողով, որտեղ քննարկումները կլինեն ակտիվ և բանավիճային սկզբունքով, և հետաքրքիր կլինի աշխատել այդպիսի խորհրդարանում»:









































