Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի ազգային առաջնության 37-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Գրանադա»-ի հետ հանդիպման ընթացքում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: Այն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում 300-րդ էր:
Նշենք, որ անցած խաղը Ռոնալդուի` Լա Լիգայի շրջանակներում անցկացրած 100-րդ հանդիպում էր:
Պորտուգալացի հարձակվողի համար այս հոբելյանական խաղում «Արքայական ակումբ»-ը 2:1 հաշվով առավելության է հասել «Գրանադա»-ի նկատմամբ:







































