«Ժառանգություն» նախընտրական շտաբից կուսակցության վստահված անձ Վարդուհի Օհանյանը արձանագրել է, որ 6/12 տեղամասում մի կին ընտրողների խմբեր է բերում տեղամաս և մնում է տեղամասի տարածքում, չնայած արդեն քվեարկել էր, ինչպես նաև վստահված անձի ներկայությամբ ահաբեկել է ընտրողներից մեկին, որն այդ պահին քվեախցիկում էր:
Վստահված անձը արձանագրել է տվյալ դեպքը, բայց հանձնաժողովի նախագահը, որը ներկայացնում է ՀՅԴ-ն, հրաժարվել է գրանցամատյանում գրանցել այդ արձանագրությունը: 6/12-ում ներկա չեն եղել նաև ոստիկանության աշխատակիցներ:
«Ժառանգության» կենտրոնական շտաբը այս փաստի առթիվ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:







































