Իշխանության գալուց հետո առաջին զանգվածային ելույթի ժամանակ Եմենի նախագահ Մանսուր Հադին երդվել է ջախջախել «Ալ-Կաիդա» խմբավորման գրոհայիններին:
Երկրի նոր ղեկավարը նաև խոստացել է միավորել բանակը, ժամանակակից դարձնել Եմենի զինված ուժերը:
Հիշեցնենք, որ Մանսուր Հադին Եմենը ղեկավարում է փետրվարից: Նրա առաջին գործերից մեկը եղել է բանակի վերակառուցումը նախաձեռնելը: Պաշտոնանկ են արվել նաև նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հետ բարեկամական կապեր ունեցող զինվորական ղեկավարները:












































