ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու 65-ամյա Միթ Ռոմնին երեկ միանգամից երկու թոռնիկ է ունեցել: Այդպիսով` նրա թոռների ընդհանուր թիվը 18 է:
Փոխնակ մոր շնորհիվ լույս աշխարհ եկած երկվորյակների ծննդյան մասին հայտարարել է քաղաքական գործչի ավագ որդի Տեգ Ռոմնին: Տղաների կենսաբանական ծնողներն են Տեգ Ռոմնին և նրա կինը` Ջենը: Տեգը Միթ Ռոմնիի և նրա կնոջ` Էն Ռոմնիի 5 որդիներից ավագն է: Այս մասին հայտնում Lenta.ru-ն:
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին համարվում է գործող նախագահ Բարաք Օբամայի առավել հավանական մրցակիցը:
ԱՄՆ-ում նախագահական 57-րդ ընտրությունները կանցկացվեն այս տարի` նոյեմբերի 6-ին: Նորընտիր նախագահի երդմնակալությունը նախատեսվում է 2013-ի հունվարի 20-ին:











































