Պորտուգալիայի Սուպերլիգայի և երկրորդ դիվիզիոնի 16-18 ակումբների ընդլայնման որոշումը երկրի ֆուտբոլի լիգայի Գլխավոր ասամբլեայի հավանությանն է արժանացել:
Լիգայի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` առաջարկությունն ընդունվել է քվեարկության միջոցով` 35 կողմ և11 դեմ ձայների հարաբերակցությամբ:
2 ակումբ, որոնք կանցնեն բարձրագույն դիվիզիոն, կորոշվեն փլեյ-օֆֆ հանդիպումներում` առաջին դիվիզիոնի 2 ամենավատ ցուցանիշներ ունեցող թիմերը կխաղան երկրորդ դիվիզիոնի 3-րդ և 4-րդ տեղը զբաղեցնող ակումբների հետ:
Երկրորդ դիվիզիոնի 2 լավագույն թիմերն ինքնաբերաբար կբարձրացնեն իրենց կարգը:







































