Բրիտանական Depeche Mode խմբի ղեկավար Դևիդ Գահանը հայտարարել է, որ խմբի նոր ալբոմի վրա իրականացվող աշխատանքը կավարտվի նոյեմբերի վերջին: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն: Գահանի խոսքերով` ալբոմի համար դեռևս անուն չի ընտրվել: Ալբոմի ձայնագրման աշխատանքները բավականին արագ են ընթանում, հնարավոր է` սկավառակը թողարկվի նշված ժամկետից շուտ: Երաժիշտը նաև հաղորդել է, որ 2013-ին խումբը ծրագրում է մեկնել համերգային շրջագայության:
Ավելի վաղ Depeche Mode-ի վոկալիստը նշել էր, որ նոր ձայնասկավառակը խիստ կտարբերվի նախորդներից: Խումբը վերջին` Sounds Of The Universe ալբոմը թողարկել էր 2009 թվականին:









































