«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, այսօր հանդիպում կայացավ ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության համատեղ հանձնախմբի անդամների (ՓՊ կողմից Արա Զոհրաբյան և Գառնիկ Թուխտարյան, իսկ ՀՀ ոստիկանության կողմից Գրիգոր Բադիրյան և Կարեն Բադասյան), ինչպես նաև Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI inc.-ի հայաստանյան ներկայացուցչության ներկայացուցչի (Արման Խաչատրյան) միջև:
Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին ընտրության օրը փաստաբանների կողմից վստահորդներին իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված հնարավոր խնդիրների և դրանց հետ կապված արագ արձագանքման միջոցառումների վերաբերյալ:
Հանձնախումբը որոշեց ընտրության օրը գործել շուրջօրյա ռեժիմով և ստացված ահազանգներին արձագանքել անմիջականորեն:












































