Ադրբեջանում նախատեսում են վարչական պատիժ կիրառել այն բժիշկների նկատմամբ, ովքեր մասնագիտական սխալներ թույլ կտան: Այս դրույթը ներառված է լինելու «Հիվանդների իրավունքների մասին» օրենքում, որի օրինագիծն արդեն պատրաստ է, հաղորդում է Trend-ը: Օրենքը նաև թույլ է տալու հիվանդին ստանալ սպառիչ տեղեկություն հիվանդության մասին և արգելել մասնագետին իր բուժման համար օգտվել այս կամ այն մեթոդից: