Աշխարհի 4-րդ ռակետ բրիտանացի Էնդի Մարեյը հրաժարվել է Մադրիդում մայիսի 6-ին կապույտ գրունտի վրա մեկնարկող «Մասթերս-1000» մրցաշարի մասնակցությունից` մեջքի վնասվածքի պատճառով:
«Ափսոսում եմ, բայց ստիպված եմ հրաժարվել այդ մրցաշարին մասնակցելուց, քանի որ բժիշկներն ինձ խորհուրդ են տվել զգույշ լինել: Միշտ մեծ հաճույքով եմ հանդես եկել Մադրիդում:
Հուսով եմ, գալիք տարի այստեղ կայանալիք մրցաշարում հաջող մասնակցություն ունենալու հնարավորություն կունենամ: Բոլոր թենիսիստներին մաղթում եմ գեղեցիկ խաղ ցուցադրելու արդյունքում հաղթանակներ գրանցել»,- AP-ն մեջբերում է Մարեյի խոսքերը:









































