Գերմանիան անհանգստացած է ահաբեկչական խմբավորումների մեջ գրոհայիններ ներգրավելու համար համացանցի օգտագործմամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն:
ՄԱԿ-ի Լրատվական կենտրոնի համաձայն` քաղաքական գործիչը հիշեցրել է Գերմանիայում գործող ահաբեկչական մի խմբավորման մասին, որը մի քանի տարիների ընթացքում օգտագործել է համաշխարհային ցանցը իր հարձակումները ծրագրելու և համախոհներ հավաքագրելու համար:
Վեստերվելեն ընդգծել է, որ պատժամիջոցների կիրառումը որոշակիորեն խանգարում է ահաբեկիչների ֆինանսավորմանը և հյուծում է նրանց ռեսուրսները:
Գերմանիայի արտգործնախարարն առաջարկել է ահաբեկչությունը չնույնացնել որևէ գաղափարախոսության, կրոնի կամ էթնիկ խմբավորման հետ:
Գերմանիան վճռականորեն կողմ է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային համագործակցության հետագա ամրապնդմանը:












































