Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը հայտնել է, որ իրեն բացարձակապես չի հուզում Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչմանն արժանանալու փաստը:
Հիշեցնենք, որ ազգային առաջնության ավարտից 1 տուր առաջ ֆուտբոլիստը հեղինակել է 26 գոլ: Նրան գերազանցում է «Շալկե-04»-ի հարձակվող Կլաաս- Յան Հունթելարը, որը մրցակիցների դարպասը գրավել է 27 անգամ:
«Մեր թիմն ավելի կարևոր նպատակ ունի, քան առհասարակ երկրի լավագույն ռմբարկուի տիտղոսի հարցը: Այդ հարցն ինձ չի մտահոգում: Բոլոր մտքերս Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթանակելու մասին են: Չնայած հպարտ կլինեի, եթե մրցաշրջանի արդյունքներով նորից արժանանայի երկրի լավագույն ռմբարկուի տիտղոսին»,- հայտարարել է Գոմեսը:







































