Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դժբախտ պատահարից մահացել է Ադրբեջանի զինված ուժերի մի սպա: Դեպքը գրանցվել է գիշերը, Զիրե անվանում:
1979 թվականին ծնված ավագ լեյտենանտ Զաուր Խալիլօղլու Խուդիևն իր տան լոգասենյակում լողանալիս հոսանքահարվել է: Տարվում է հետաքննություն:







































