Երեկ երեկոյան Վանաձորի մի շարք բանկերում 10 հազար դրամանոցներ չեն եղել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա մանրամասնեց՝ ասելով, որ կեսօրից հետո Վանաձոր քաղաքի երեք բանկերում 10 հազար դրամանոցներ չեն եղել, բանկից գումար հանել ցանկացողները իրենց գումարը հանել են 20 հազար դրամանոց դրամով կամ 50 հազար դրամանոցով:










































