Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաշվետվություն է հրապարակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման շուրջ:
Դրանում նշված է, որ Ադրբեջանի կառավարությունը մտադիր է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» միջազգային երաժշտական մրցույթը հաջող անցկացնելու համար լռեցնել դժգոհներին:
Բացի այդ, AI-ն փաստում է, որ Ադրբեջանում շարունակում են ցրել հասարակական հանրահավաքները և ահաբեկել լրագրողներին ու իրավապաշտպաններին: AI-ի տվյալներով՝ ներկա դրությամբ Ադրբեջանում առկա է 18 «խղճի բանտարկյալ». նրանք նախորդ տարի ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստներն են և այս տարի ձերբակալված իրավապաշտպաններն ու լրագրողները:







































