Monday, 08 06 2026
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

Փուչիկներն, ամենայն հավանականությամբ, լցված են եղել ջրածնով. միջազգային արձագանք (տեսանյութ)

Երեկ Երևանի Հանրապետության հրապարակում գազով լցված փուչիկների պայթյունի հետ կապված արտակարգ միջադեպը հայտնվել է ռուսական մի շարք առաջատար ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք՝ երեկ Երևանի Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության համերգ-քարոզարշավի ժամանակ փուչիկներից մեկի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 154 մարդ:

Մասնավորապես, RIA Novosti-ն պայթյունի հետ կապված մեկնաբանություն է վերցրել «Գելիյմաշ» ոչ կառավարական կազմակերպության գլխավոր տնօրեն Վլադիմիր Ֆեդոտովից: Վերջինս հայտնել է, որ թեև Հայաստանի ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ փուչիկները լցված են եղել հելիումով, սակայն դա իներտ գազ է և չի այրվում:

«Ամենայն հավանականությամբ դա ջրածին է եղել: Հելիումը բացարձակ իներտ գազ է և ոչ մի քիմիական ռեակցիայի մեջ չի մտնում: Հելիումը քիմիական միացություններ կարող է կազմել միայն շատ հատուկ պայմաններում, և դրանք կայուն չեն»,- ասել է Ֆեդոտովը:

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք հնարավո՞ր չէր, որ փուչիկներում լիներ հելիումի և բնական գազի խառնուրդ, Ֆեդոտովն ասել է, որ դա բացառվում է: Նա նաև հավանական չի համարել, որ հատուկ փուչիկների համար հելիումից և այլ գազերից խառնուրդ պատրաստվեր, քանի որ դրա համար անհրաժեշտ են հատուկ սարքավորումներ:

«Ջրածնից բացի՝ միակ տարբերակը, որ կարելի է ենթադրել, դա եղել է մեթան, սակայն նրա օդ բարձրանալու ուժը մեծ չէ: Մեթանը կարող էր այրվել: Գազի սալիկների համար նախատեսված կենցաղային պրոպան-բութանը օդից ծանր է, այն ներքև է իջնում: Իսկ մեթանը՝ CH4, օդից թեթև Է: Տեսականորեն, փուչիկները կարող էին լցված լինել մեթանով»,- ասել է Ֆեդոտովը:

Rosbalt գործակալությունն իր հերթին, վկայակոչելով ռուսական IA REX գործակալությանը, գրում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն վայրում, որտեղ կանգնած են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնապահները:

Հարկ է նշել, որ բոլոր ԶԼՄ-ներում շեշտված է, որ միջադեպից հետո համերգը շարունակվել է: Մասնավորապես «Կոմերսանտ» թերթը գրում է. «Պայթյունից մոտ 15 րոպե հետո համերգի հաղորդավարները հայտարարեցին, որ «արտասովոր ոչինչ տեղի չի ունեցել», որից հետո արտիստները շարունակեցին իրենց ելույթները»: «Բոցավառ համերգ» (Зажигательный концерт) վերտառությամբ հոդվածի վերջում թերթի լրագրողը հիշեցնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանում խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ, որի ընթացքում հիմնական պայքարը կընթանա իշխող կոալիցիայի երկու կուսակցությունների՝ Հանրապետականի և «Բարգավաճ Հայաստանի» միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում