«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հույս է հայտնել, որ թիմի ռմբարկու Ռոբին Վան Պերսին նոր պայմանագիր կստորագրի «կանոնիրներ»-ի հետ: Մասնագետի հավաստմամբ` նոր պայմանագիրն արդեն կարգավորված է: 28-ամյա հոլանդացին, հավանաբար, կշարունակի հանդես գալ «Արսենալ»-ի կազմում և կավարտի իր կարիերան լոնդոնյան ակումբում:
«Ցանկանում եմ, որ Ռոբինը ակումբի կազմում մնա հնարավորինս երկար, և հուսով եմ, որ կարող ենք համաձայնության գալ: Ես ոչինչ չեմ կարող երաշխավորել, սակայն վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Վան Պերսիին ներգրավել եմ «Արսենալ»-ի կազմում տարիներ առաջ: Այս ժամանակահատվածում նա շատ է զարգացել և´ որպես ֆուտբոլիստ, և´ որպես մարդ: Հուսանք, որ կարող ենք նրան մեր թիմի կազմում պահել»,- հայտարարել է Վենգերը:










































