«Թեղուտի պաշտպանությունը» կլինի և՛ տեղում, և՛ Երևանի կենտրոնում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արփինե Գալֆայանը:
Նա նշեց, որ հիմա ստրատեգիկ շատ հարցեր դեռ հստակեցված չեն, քանի որ բնապահպանական ակտիվիստները քննարկումների փուլում են: «Բայց մենք հաշվի ենք առնում, որ պայքարը պետք է լինի և՛ տեղում, և՛ Երևանի կենտրոնում: Կան որոշ ընթացակարգեր, որոնք դեռ ներքին են, և չենք կարող հրապարակել»,- ասաց Արփինե Գալֆայանը:







































