«Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան, ով այժմ Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր է, չի բացառում, որ կարող է վերադառնալ ակումբ: Այդ մասին տեղեկացրել են իսպանական ԶԼՄ-ները:
Լապորտայի և «կապտանռնագույներ»-ի ակումբի ներկայիս նախագահ Սանդրո Ռոսելի փոխհարաբերությունները բավականին լարված են: Վերջինս Ռոսելին մեղադրել է ակումբի միջոցների հափշտակման և տնտեսական համակարգը փլուզման ենթարկելու մեջ:
«Ես չէի նախատեսում «Բարսելոնա» վերադառնալ: Սակայն այժմ չեմ բացառում իրադարձությունների նման զարգացումը, երբ տեսնում եմ, թե ով է ղեկավարում ակումբը:
1.5 տարում նրանք ոչնչացրին այն ամենը, ինչ մենք ստեղծել էինք մեծ ջանքերի և վիրվածության շնորհիվ: Այդ պատճառով կարելի է մտածել ակումբ վերադառնալու մասին»,- նշել է Լապորտան:







































