Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ կոչ է արել ստեղծել «ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր պայմանագիր»։ Այս մասին նա ասել է՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկվում էր ամբողջ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացման հարցը։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Երեքշաբթի օրվանից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ադրբեջանը կստանձնի այդ մարմնի նախագահությունն առաջիկա մեկ ամսվա ընթացքում։
Հաղորդվում է, որ Իլհամ Ալիևի՝ ՄԱԿ-ի ԱԽ ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիաներ են անցկացրել միանգամից մի քանի խմբեր՝ հայերի, ադրբեջանցիների, թուրքերի։ Բողոքի ակցիայի հայ մասնակիցները մեղադրել են Ալիևին իրենց իրավունքները ոտնահարելու և ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահության փաստը տարբեր քաղաքական օգուտների ծառայեցնելու համար։












































