Երեկ ԱՄՆ-ը նոր տեսակի արբանյակ է արձակել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Արբանյակի արձակումը շատ կարևոր քայլ է ամբողջ աշխարհում՝ ամերիկյան զորքերին հետևելու համար»,- հայտարարել է ԱՄՆ օդուժի լեյտենանտ Քրիստին Գուվերը։
Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Կանավերալ ռազմաբազայից։ Արբանյակը ուղեծիր դուրս կբերվի Atlas 5 տեսակի հրթիռով։ Նախատեսվում է, որ տիեզերքում կձևավորվի նման արբանյակների մի խումբ։ Առաջինն ուղեծիր էր դուրս բերվել դեռևս 2010թ․-ի օգոստոսի 14-ին։