Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Facebook–ի իր էջում գրել է.
«Ցավում եմ այսօրվա կատարվածի համար: Վստահ եմ, որ հիվանդանոցում գտնվող բոլոր երիտասարդներին կցուցաբերվի անհրաժեշտ բժշկական աջակցություն: Իրավապահ մարմիններն էլ արդեն անում են իրենց գործը, և մեղավորներն անպայման կպատժվեն: Իսկ մենք բոլորս աղոթենք մեր երեխաների համար ու մաղթենք նրանց շուտափույթ ապաքինում: Այս պահից սկսած մեկ օրով իմ ֆեյսբուքյան էջում հայտարարվում է լռության օր»:











































