ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ Չեմպիոնների Լիգայում ստացած զգուշացումները ուժի մեջ կմնան մինչև եզրափակիչ խաղը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ այս հանգամանքի քննարկման առիթ էր հանդիսացել այն, որ «Չելսի»-ի և «Բավարիա»-ի հիմնական կազմի վեց ֆուտբոլիստներ չեն մասնակցի 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպմանը՝ դեղին քարտերի «ավելցուկ»-ի պատճառով:
Սակայն ՈւԵՖԱ-ն չի շտապում կիրառել այն կանոնը, ըստ որի՝ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում նախքան այդ ստացված բոլոր զգուշացումները զրոյացվում են:
Ֆուտբոլիստների միջազգային կոմիտեն առաջարկել էր կիրառել այս գաղափարը եզրափակիչի համար, սակայն ՈւԵՖԱ-ն մերժել էր առաջարկը:










































