Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Եթե այս անգամ էլ Կոնգրեսը չկարողանա փոխել որևէ բան, կլքենք այս տարածքը (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Սիրանկյուն հաղորդաշարի հյուրն է հրապարակախոս, ՀԱԿ համամասնական ցուցակի անդամ Զարուհի Հովհաննիսյանը:

– Զարուհի, քարոզարշավը մոտենում է ավարտին: Այս ընտրապայքարում  Հայ ազգային կոնգրեսին ո՞ր քաղաքական ուժն է դաշնակից, օրինակ՝ ինչպե՞ս եք վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից մի տեղ ՀՅԴ թեկնածուին ձայն տալու առաջարկը, մյուս տեղում՝ ԲՀԿ: Ինչպե՞ս հասկանալ` ո՞րն է ՀԱԿ-ի դաշնակիցն այս ընտրապայքարում:

– Նախ մի փոքր անդրադառնամ՝ ինչ պայքար է այժմ տեղի ունենում: Մենք 25 տարի է՝ պտտվում ենք ազատագրման շարժման շուրջ, որը նոր Հայաստանի տեսլականն է ստեղծում: Դա սկսվել է  87-88 թվականներից՝ որպես ղարաբաղյան շարժում, որպես դեմոկրատական շարժում և այնուհետև ընդհատվեց պատերազմական իրավիճակներով, որտեղ ազգապահպանման, հայրենիքի պահպանման խնդիրն էր դրված, և այդ շրջապտույտը մինչև այժմ շարունակվում է, և այս երկար ընթացքը կոչվում է ազատագրում բռնապետությունից: Մենք այսօր հանգել ենք մի եզրակետի, որտեղ «փաթեթավորվել» են երկու տարբեր ուղղությունների մեջ բռնապետական ռեժիմի ներկայացուցիչներ, որոնք գալիս են դեռևս սովետական շրջանի նոմենկլատուրայից, հետսովետական բանդիտային  խմբավորումից, և ունենք մեկ այլ տարբերակի ներկայացուցիչներ,  որոնք դուրս են մնացել այնպիսի մի կառույցից, որը կոչվում է ավազակապետական համակարգ, որի դեմ մենք արդեն պայքարում ենք երկրորդ ալիքով՝ 2008-ի նախագահական ընտրություններով և հիմա արդեն պառլամենտական ընտրությունների հայտերով: Դաշնակիցներ լինում են ընդամենը որոշակի պրոյեկտների շուրջ, և եթե մենք հաշվի առնենք, որ այժմ ստեղծվել է մեկ միասնական շտաբ, որը պայքարում է ընտրակեղծիքների դեմ, կարող ենք ասել, որ դաշնակից են ՀԱԿ, ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունները, որոնք միասնաբար կամք են արտահայտել, ստորագրել են ինչ-որ հռչակագիր՝ միասնական շտաբով պայքարելու ընտրակեղծիքների դեմ:

– Ըստ Ձեզ` կարելի՞ է արդյոք ձայն տալ կաշառք բաժանող, անձնագրային տվյալներ հավաքող, ածուխ և ալյուր բաժանող «ոչ հանցավոր ռեժիմին»: Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, ՀՀԿ-ն հանցավոր, ԲՀԿ-ն՝ ոչ: Ի՞նչն է, ըստ ձեզ, Կոնգրեսին ոգեշնչել` Գագիկ Ծառուկյանի զե՞նքը` «Վերտո՞ւն», թե՞ Վարդան Օսկանյանի՝ մարտի 1-ի ելույթը:

– Տարբերակներից և ոչ մեկն էլ Կոնգրեսին չեն ոգեշնչել, Կոնգրեսը շարունակում է պայքարել բոլոր արատավոր երևույթների դեմ, որոնք առկա են հանրության մեջ, սակայն առաջին հերթին պայքարում է այն իշխանական ռեսուրսը կրող ուժի դեմ, որը զավթած պահելով ամբողջ իշխանական ռեսուրսը` թույլ չի տալիս որևէ մեկին զբաղվել քաղաքականությամբ, մասնակից լինել երկրի կառավարման խնդիրներին: Կոնգրեսի հիմնական պայքարը հակամենաշնորհային, հավասար պայմաններով դաշտ ստեղծելն է:

– ՀՀԿ-ն ԲՀԿ-ին հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում ԲՀԿ-ն էլ ուներ բյուջեի 35 տոկոսը:

– ԲՀԿ-ն էլ իր պատասխանատվության չափաբաժինն ունի:

– Եվ այդ դեպքում ինչպե՞ս ձայն տալ այդ ուժին:

– Թող ժողովուրդը որոշի, այս չորս տարիների ընթացքում այդ ամենը բարձրաձայնվել է, բոլոր հանրահավաքների ժամանակ: Այժմ խնդիրն այն է, որ այդ կուսակցությունը ևս կամք է դրսևորել միասնական շտաբով հանդես գալ որպես ընտրակեղծիքների դեմ պայքարող:

– Սա մի՞թե խաղ չէ, մի՞թե կարելի է երբևէ հավատալ, որ այդ ուժը կարող է կամքի ուժ դրսևորել:

– Ես հավատի խնդիր ընդհանրապես առաջ չեմ քաշում, դա ՀՀԿ-ի կարգախոսն է՝ «Հավատանք, որ փոխենք»: Հիմա տեսնենք, եթե իսկապես կպայքարեն ընտրակեղծիքների դեմ, և ընտրատեղամասերում կկարողանան բոլոր ձայները պաշտպանել, ապա այո, եթե ոչ, ուրեմն ոչ:

– Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, հանրահավաքներին, նախընտրական քարոզարշավին մարդկանց թվի սակավություն, արդյոք դա չի՞ վկայում այն մասին, որ համակիրների թվաքանակը, այնուամենայնիվ, պակասել է:

– Բոլորովին չի վկայում, քանի որ մենք պետք է անդրադառնանք նաև միջոցների տարբերակմանը: Երբ 2008-ին նախագահական ընտրությունների նախաշեմին Լևոն Տեր-Պետրոսյանը նորից դուրս եկավ ազատագրական պայքարի նոր ալիքի վրա, այն ժամանակ չկային ոչ ինտերնետային լրատվամիջոցներ, ոչ ուղիղ հեռարձակման հնարավորություն հանրահավաքներից: Հիմա շատ մեծ տարբերություն կա: Ինչ վերաբերում է մարզային հանրահավաքներին, մարզային բնակչության հետ խոսելու խնդիրը մի փոքր նուրբ է, քանի որ այսքան տարի եթերով քարոզչամեքենան կարողացել է բոլորովին այլ տեղեկատվություն տրամադրել: Այնտեղ ապատեղեկատվությունը սարսափելի բարձր տոկոս է կազմում, մարդիկ իրենց օրվա հացի խնդիրն են լուծում: Այնտեղ մտածելու խնդիր չկա, և բացի այդ, կա շատ մեծ վախի մթնոլորտ:

– Կոնգրեսը չի՞ կարողանում բռնել վախը: Ինչ-որ ժամանակ կարծես բռնել էր:

– Ամբողջ քաղաքացիական նախաձեռնությունների ալիքը սկսվել է 2008-ին, նախագահական ընտրություններից հետո ստեղծված ակտիվ քաղաքացիական հանրությամբ: Այո՛, Կոնգրեսը հաղթահարել է մի մեծ շերտի վախ:

– Վախը ծայրամասերո՞ւմ չի ստացվել բռնել:

– Ստացվում է, և ես կարծում եմ՝ ընտրությունների արդյունքները դա ցույց կտան:

– Սա լավատեսությո՞ւն է, թե՞ «Ոչ հանցավոր ռեժիմին» կարգախոսը շատերն են հասկացել և հանցավոր ռեժիմին  ձայն են տա:

– Կարծում եմ՝ մերժողական կարգախոսը շատ դիպուկ է ընտրված, որովհետև ամեն դեպքում, եթե դու ուզում ես ստեղծել նոր երկիր, դու պետք է մերժես հին համակարգը, իսկ համակարգը ցույց տվեց իր սարսափելի դեմքը նաև երկու օր առաջ՝ Մաշտոցի պուրակում, երբ եկավ անձնիշխանական բուրգի ներկայացուցիչը և ասաց, որ ամեն ինչ կախված է մեկ անձից և այդ մեկ անձը ես եմ՝ Սերժ Սարգսյանը: Ես եմ որոշում բուտիկ տեղադրել, թե ապամոնտաժել:

Անցյալ տարի աննախադեպ զարթոնք գրանցվեց մարտի 1-ին, և դարձյալ Կոնգրեսի շնորհիվ, իրական փոփոխությունը վիժեցվեց հանուն քաղբանտարկյալների և երկխոսության: Բայց ձեր նշած նոր տեսլականը չստացվեց, հիմա որքան էլ ասեք՝ չկա հիասթափություն, հասարակական տրամադրությունը և հենց հանրահավաքներին մարդկանց սակավությունը նահանջի մասին չե՞ն վկայում:

– Ես այդ կարծիքին չեմ, որովհետև ՀԱԿ-ը այնպիսի մի գիտակից հանրության հիմք է դրել, որ մարդիկ կարողանում են զգալ, որ իրենք են տերը: Ամեն քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ ասում է՝ ես եմ այս երկրի տերը, բանակի տերը, այդ` «տիրոջ» պատկերացումը դրել է Հայ ազգային կոնգրեսը: Ինչ վերաբերում է ապատիային կամ քայլ առ քայլ նահանջելուն, բոլորովին այդպես չէ: Ես կարծում եմ՝ մենք վերջապես կարողացանք հասնել այս միասնական շտաբի որոշմանը, որը բխում է 2008-ի քայլերից: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ ակտիվ քաղաքական դաշտ, առաջինը գնաց ՀՅԴ մոտ՝ հենց նորից մեկ պրոյեկտի շուրջ համախմբվելու համար՝ ավազակապետական համակարգի, բուրգի քայքայման և նոր տիպի սահմանադրական երկիր ստեղծելու: Եթե այն ժամանակ բոլոր այդ ուժերը կարողանային համախմբվել մեկ պրոյեկտի շուրջ, մենք չէինք ունենա մարտի մեկ: ՀԱԿ-ը փորձում է համախմբել ժողովրդին և տանել դեպի նոր երկիր, փորձում է բախել նոր Հայաստանի դռները, և ցանկացած նման պրոյեկտ, որի շուրջ իքս թվով կուսակցությունների դաշինք է ստեղծվում, կարծում եմ՝ բավականին արդյունավետ կլինի:

– Կոնգրեսը իր գործունեության ընթացքում դավաճան է համարել  բոլոր նրանց, ովքեր չեն համաձայնվել իր քայլերի հետ, Դուք խոսում եք նոր Հայաստանի տեսլականի մասին, մինչդեռ ՀԱԿ-ում կա անհանդուրժողության մթնոլորտ, թշնամանք:

– Չէ՛, չկա նման բան, քանի որ հենց հիմա տեսնում եմ Դաշնակցության հետ հոյակապ համագործակցություն, և անգամ բանտերի թշնամանքն է անցել, և ես համոզված եմ՝ հետագայում շատ համագործակցություններ դեռ կլինեն տարբեր կուսակցությունների հետ: ԲՀԿ-ին ժամանակին շատ բան են անվանել, սակայն մեկ պրոյեկտի հետ համագործակցությունը լավ արդյունք կտա: Ի վերջո, մարդկանց արատները նշելը թշնամանք չէ: Ի վերջո, եթե դու նշում ես, որ դու ավազակապետական համակարգի մաս ես կազմում, նշանակում  է՝ ես քեզ նկատել եմ:

– Այսօր շարժումն ի՞նչ է առաջարկում հասարակությանը:

– ՀԱԿ-ը իր ամբողջ ծրագիրը հրապարակել է, և առաջին խնդիրը սահմանադրական երկիր կառուցելն է: Սահմանադրությունը հանրային պայմանագիր է, որով պետք է կարգավորվեն բոլորիս հարաբերությունները: Երկրորդը՝ մարդակենտրոն բոլոր խնդիրներն են: Այսինքն՝ եթե դու ուզում ես ստեղծել լավ առողջապահություն, պետք է ֆինանսավորես ոչ թե կոնկրետ բժշկական համակարգին, այլ մարդուն: Այսինքն՝ այդ ծրագիրը համակարգայինից մարդակենտրոն է դառնում:

– Սահմանադրական կարգի վերականգնման ճանապարհը ճի՞շտ էր ընտրված, գուցե համատարած հուսահատությունն այլ բան է փաստում:

– Ես բոլորովին դա չեմ նկատում, ընդհակառակը, շրջելով ընտրատարածքներով` նկատում եմ, որ մեծ հույսեր են կապում Հայ ազգային կոնգրեսի հետ, անգամ ասում են՝ եթե այս անգամ էլ չկարողանաք փոխել որևէ բան, կլքենք այս տարածքը, անիմաստ կլինի ապագան կապել այս տիպի երկրի հետ:                         

 

     

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում