Ասիայում մեծ անհանգստություն են առաջացրել տեսողության հետ կապված խնդիրները, որոնց պատճառն ուսանողների անընդհատ տանը մնալն ու դաս սովորելն է։
Daily mail-ը գրում է, որ Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի դպրոցականների 80-90 տոկոսը կարճատեսության հետ կապված խնդիրներ ունեն:
Իսկ տեսողական խնդիրներ ունեցողների 10-20 տոկոսը տեսողությունն ընդհանրապես կորցնելու վտանգի տակ է:
The Lancet բժշկական ամսագրում Ավստրալիայի ազգային համալսարանի պրոֆեսոր Յան Մորգանը հայտնում է, որ տեսողության նման խնդիրների համար պատասխանատու է ասիական կրթական համակարգը:









































