Բոլոր մարդիկ էլ, ըստ երևույթին, երբևէ գետնից վերցրել են ընկած սնունդը և կերել` անվտանգ համարելով:
Daily Mail-ը գրում է, որ մեզնից շատերը կարծում են, որ գետնին ընկած սնունդն ապահով է, եթե այն գետնից վերցրել ես ընկնելուց հետո «3 վայրկյանի ընթացքում»:
Երկար ժամանակ տարածված է եղել այն կարծիքը, որ գետնին ընկած սնունդը վտանգավոր չէ, բայց դրա վերաբերյալ գիտական ապացույց երբեք չի եղել:
Բայց այժմ գիտնականները հետազոտություն են իրականացրել՝ պարզելու համար, թե արդյոք այդ թեորիան ճիշտ է, թե՝ ոչ:
Հետազոտությունն իրականացրել է Manchester Metropolitan համալսարանը: Պարզվել է, որ գետնին ընկած սնունդը, որը շատ շաքարավազ կամ աղ է պարունակում, առավել անվտանգ է ուտելու համար գետնին ընկնելուց հետո, քանի որ քիչ հավանականություն կա, որ բակտերիաներ կմնան դրա վրա:









































