Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Նախընտրական ծեծկռտուք և դանակահարություն՝ Լեռնապատում

Լոռու մարզի Լեռնապատ գյուղը դարձել է թեժ գոտի. մայիսի 1-ին գյուղապետ Վանո Եղիազարյանը, նրա ընտանիքի որոշ անդամներ, գյուղացիներից մեկի պնդմամբ, ծեծկռտուք են հրահրել, դանակահարել գյուղի բնակիչ Նորիկ Թամարյանին:

Նախնական տեղեկություններով` գյուղապետի ավագ որդին դանակը դրել է Նորիկ Թամարյանի կզակին, իսկ մնացածը սկսել են հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին: Ծեծկռտուքն ավելի է թեժացել, երբ համագյուղացիները Նորիկ Թամարյանին տեսել են ծեծված ու արյունոտված վիճակում: Այդ մասին «Առաջին լրատվական»–ին հայտնեց փաստաբան Լուսինե Հակոբյանը, ով այդ օրը` մայիսի 1-ին իր գործընկեր Տիգրան Եգորյանի հետ գնացել էր Լեռնապատ` մեկ այլ դատական գործի առնչությամբ տեղեկություններ ճշտելու, որը կրկին կապված էր գյուղապետ Վանո Եղիազարյանի հետ:

Բայց մինչ դրան անդրադառնալը, Լուսինե Հակոբյանը նշեց ծեծկռտուքին նախորդած դեպքերը: «Այդ գործն ունի նախապատմություն. գյուղապետ Վանո Եղիազարյանի դեմ բազմաթիվ գյուղացիների բողոքով քրեական գործ էր հարուցվել 2010 թ. հունվար-փետրվար ամիսներին, որը վերջերս կարճվել էր` հանցակազմի բացակայության հիմքով: Ու այդ ամբողջ ընթացքում գյուղապետն ահաբեկել է իր համագյուղացիներին` զրպարտության, վիրավորանքի և վարչական հայցեր ներկայացնելով ամենատարբեր հարցերի վերաբերյալ: Այսինքն՝ տեռորի ռեժիմ է ստեղծել: Այս ընտրությունների նախաշեմին էլ անգամ սադրել է այդ համագյուղացիներին, փորձել է հրահրել ինչ-որ միջադեպեր` իր ծանոթ, բարեկամ, հարազատների միջոցով, ու վերջին դեպքը եղել է դա. Նորիկ Թամարյանին գյուղապետն իր հարազատներով պատահաբար մի տեղ բռնացրել են. մեկը դանակը պահել է նրա կզակին, մյուսները ծեծել են ու հետո ներքաշվել են մյուսները… Նորիկ Թամարյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, և ակնկալվում է, որ քրեական գործ կհարուցվի դրա հիման վրա: և այդ իրավիճակը շատ կանխատեսելի էր, որովհետև տարիներ շարունակ այդ մարդկանց բողոքներին չանդրադառնալն արդեն ակնհայտ էր, որ հանգեցնելու է այս լարվածությանը»,- նշեց փաստաբանը:

Լեռնապատ գյուղի բնակիչ Գևորգ Մելքոնյանն էլ մեր հարցին ի պատասխան` հավելեց իր տեսածը` ձեռնպահ մնալով որոշ մանրամասներ հեռախոսով հայտնելուց. «Կռիվներ ա հրահրում (գյուղապետը)` կլինի մոտ մի ամիս էս ընտրությունների հետ կապված բան էին ման գալիս. տղերքից մեկին ընդեղ դրանց շայկեն, բանդան, դանակով, բանով տենց խփել էին: …Ես եկա էդ տղային անջատելու նպատակով, քաշեցի, տարա տուն, մի քիչ քաշքշոց եղավ և այլն…՚:

Ի դեպ, միջադեպի մասին ահազանգ էին ստացել նաև ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամները, ովքեր շտապել էին Լեռնապատ, սակայն գյուղապետարանում նրանց ասել էին, որ ոչ մի դեպք էլ չի եղել իրենց մոտ: Սակայն նրանց բախտը բերել էր, երբ ճանապարհին հանդիպել էին փաստաբաններին, ովքեր գյուղ էին գնացել Վանո Եղիազարյանի հետ կապված մեկ այլ գործով: Վերջինս պատվի և արժանապատվության վերաբերյալ հայց էր ներկայացրել «Հետք» թերթի լրագրող Ադրինե Թորոսյանի դեմ: և ահա, դեռ մի գործից չպրծած` երկրորդ միջամտության առիթն էր ծագել. փաստաբաններից Տիգրան Եգորյանը ստանձնել էր գյուղապետի կողմնակիցներից տուժածների շահերի պաշտպանությունը: Փաստաբանները ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդ Ֆրիդրիխ Ֆենչին պատմել էին միջադեպի մասին իրենց հայտնի դարձած մանրամասները:

«Մենք այդ օրը Լեռնապատից գնալիս այնտեղ տեսանք ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության մեքենան և դիտորդներին տեղեկացրեցինք, թե ինչ իրավիճակ էր Լեռնապատում ստեղծվել: Փաստորեն, այդ մարդն էլ այնտեղ էր այցելել, որպեսզի մանրամասներ իմանար միջադեպի մասին, սակայն այնտեղի գյուղապետարանում ընդհանրապես տեղյակ չէին պահել` ասելով, որ միջադեպ տեղի չի ունեցել, և այդ մարդը ուրախացել էր մեր պատահական հանդիպումից. ասում էր` ես չէի կարծում, որ ինչ-որ նորություններ կպարզվեն»,- մեզ հետ զրույցում նշեց Լուսինե Հակոբյանը: Դրանից հետո դիտորդները գնացել, զրուցել էին Վանո Եղիազարյանի կողմնակիցներից տուժածների և այլ գյուղացիների հետ: Նորիկ Թամարյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, և հետաքննության մարմինը դատաբժշկի ուղեգրեր է տվել Նորիկ Թամարյանին և Գևորգ Մելքոնյանին: Վերջինիս դեմքը վնասվել է քարերով հասցված հարվածներից: Նրանց հավաստիացրել են, որ նախապատրաստվող նյութերի արդյունքում օբյեկտիվ քննություն կկատարվի:

Գյուղացիների կարծիքով` սադրանքներ հրահրելու, վախի մթնոլորտ ստեղծելու նպատակը գյուղապետի սատարած Հանրապետական կուսակցության համար խոստացված ձայներ ապահովելն է:

Ի դեպ, հիշեցնենք, որ չնայած քրեական գործի առկայությանը, որն ընտրություններից առաջ կարճվեց, Վանո Եղիազարյանը դատի էր տվել և՛ իր դեմ բողոքող գյուղացիներին, որոնցից մեկը հենց դանակահարված Նորիկ Թամարյանի եղբայրն է, և՛ նրանց բողոքը հանրությանը հասցրած լրատվամիջոցներին` «Ժամանակ», «Առավոտ», «Հետք», ու նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին: Բոլոր դեպքերում էլ դատական ակտերը, որոշումները կայացվել էին հօգուտ Վանո Եղիազարյանի: Արդյո՞ք սա հովանավորչություն չէ, և արդյո՞ք այդ անպատժելիությունը չի նպաստել նրան, որ հիմա էլ գյուղապետի ազգականների անուններն են հայտնվում քրեական պատմությունների մեջ` Հանրապետական կուսակցության անվան հետ միասին… ինչ-որ 700 ձայն ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում