Մոտակա 3 տարիների ընթացքում Չեմպիոնների Լիգայի մրցանակային ֆոնդի ծավալը կավելանա 15%-ով: Այդ մասին է տեղեկացրել ՈւԵՖԱ-ի կոմերցիոն բաժնի տնօրեն Դեվիդ Թեյլորը:
Սպասվում է, որ հաջորդ մրցաշրջանում Միության` Չեմպիոնների Լիգայից ստացվող եկամուտների աճ կնկատվի` 1.46 մլրդ եվրոյից մինչև 1.66 մլրդ եվրո: Ըստ Թեյլորի գնահատականների՝ կազմակերպության եկամուտների աճը հիմնականում կստացվի Հարավային Ամերիկայում և Ասիայում մրցաշարի նկատմամբ հետաքրքրության ավելացման արդյունքում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի նախորդ տարվա հաղթող «Բարսելոնա»-ն ստացել է շուրջ 126 մլն եվրո մրցանակային գումար, իսկ եզրափակչի մասնակից «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` 73 մլն եվրո:









































