Tuesday, 16 06 2026
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն

Մայիսի 6-ին exit poll-ի առաջին արդյունքը կհրապարակվի 20.30-ի սահմաններում

Համաձայն «Արմենիա» հեռուստաընկերության և Gallup International Association ընկերության միջև կնքած համաձայնագրի` Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների օրը կանցկացվի exit Poll: Այս հարցման առաջին արդյունքները կհրապարակվեն նույն օրը` ժամը 20.30-ի սահմաններում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց սոցիոլոգ Արամ Նավասարդյանը` տեղեկացնելով exit poll-ի անցկացման տեխնոլոգիաները:

Արամ Նավասարդյանը նշեց, որ այն սկսվելու և ավարտվելու է ընտրություններին զուգահեռ: Ըստ նրա` հարցումներն անցկացվելու են 131 ընտրատեղամասերում: «Ամեն կետում երեք մարդ է աշխատելու, քվեարկությունից դուրս եկող քաղաքացիներին հարցնելու են, թե ում օգտին են քվեարկել: Մենք ընտրական գործընթացին չենք խանգարելու, իսկ առաջին տվյալները հրապարակվելու են 20.30-ին»,- նշեց սոցիոլոգը` հավելելով, որ 20.30-ին կհրապարակվեն մինչ 17.00–ը, 18.00-ն իրականացված հարցումների արդյունքները, այսինքն` տվյալները կմշակվեն և կներկայացվեն 20.30-ի սահմաններում:

Հարցին, թե վերջնական տվյալները երբ կհրապարակվեն, նա պատասխանեց, որ մինչև 12.00-ը կկարողանան մշակել բոլոր տվյալները և ներկայացնել ամբողջական պատկերը:

Արամ Նավասարդյանի հավաստիացմամբ` նման հարցումների սխալի հավանականությունը շատ քիչ է, որովհետև այն անցկացվում է մեծ թվով մարդկանց շրջանում: «Սխալի կոնկրետ տոկոսը չեմ կարող այս պահին ասել, քանի որ դա պայմանավորված է նաև մերժումների քանակից, բայց վստահելիությունն ավելի բարձր է, քան պարզապես սոցիոլոգիական հարցումներինը»,- մեկնաբանեց սոցիոլոգը:

Հիշեցնենք, որ, ըստ «Արմենիա» հեռուստաընկերության և Gallup International Association ընկերության միջև կնքած համաձայնագրի, վերջինս ապրիլի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել էր սոցիոլոգիական հարցում, որի նպատակն էր պարզել գալիք ընտրությունների վերաբերյալ հասարակության տրամադրությունները։ Այդ հարցումների արդյունքներն արդեն հրապարկվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում