Apple ընկերությունը կարող է 2014 թվականին բրենդային հեռուստացույց թողարկել:
Փորձագետները նորույթին սպասում էին 2012-ին: Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, JP ներդրումային բանկի ներկայացուցիչ Մարկ Մոսկովիտցը հայտնել է, որ ընկերությունը նոր հեռուստատեսային արտադրանքի արագ թողարկման նշաններ ցույց չի տալիս: Նրա կարծիքով՝ շուկայում ներկա իրավիճակը բարենպաստ չէ Apple հեռուստացույցների վաճառք սկսելու համար:
Մոսկովիտցը կարծում է, որ Apple-ի կողմից լիաֆունկցիոնալ հեռուստացույցների թողարկմանը կարող է համընկնել Apple TV սարքի հեղափոխական զարգացումը, որը կմիանա հեռուստացույցին և թույլ կտա դիտել iTunes Store ինտերնետ-խանութից գնված ֆիլմերն ու սերիալները:
Չնայած փորձագետները Apple-ի բրենդային հեռուստացույցների թողարկում վաղուց էին կանխատեսում, սակայն ընկերության կողմից այդ մասին դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի արվել:









































