Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Մասիսի միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի՞

Չնայած այն հանգամանքին, որ Մասիսի ԲՀԿ-ական քաղաքապետը և ԲՀԿ-ական թեկնածու, թիվ 16-րդ ընտրատարածքում առաջադրված Տիգրան Ստեփանյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեցին տեղեկատվությունը, թե երեկ երեկոյան Մասիսում տեղի ունեցած միջադեպը ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական թեկնածուների միջև է եղել, սակայն «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Մասիսի ԲՀԿ շտաբի դիմաց գտնվող սրճարանում տեղի ունեցած վիճաբանությունը թեժացել է այն ժամանակ, երբ նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի կողմնակիցներից մեկը գարեջրի շշով հարվածել է սեղանի շուրջ նստածներից մեկի գլխին: Քաշքշուկը տեսնելով` ԲՀԿ-ականները հավաքվել են, ինչն էլ տեսնելով Մուրադ Մուրադյանի համակիրը սկսել է կրակել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Ստեփանյանի կողմնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տիգրան Ստեփանյանն ասել էր, թե միջադեպը քաղաքական բնույթ չունի, այլ քաղաքացիները իրար հետ նստել, գարեջուր են խմել ու վիճել: Մասիսի քաղաքապետ Դմիտրի Նազարյանն էլ միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Կարեն Տ.-ի մասին հայտնել էր. «Ես էլ եմ լսել ձեզ նման, ազիզ ջան: Նույնիսկ էդ տղայի անունը որ տալիս են, մեր ավագանու անդամ է, շատ խելոք, խելացի, ընտրված ավագանու անդամ ա: Ես չգիտեմ` ոնց է եղել, կռվի մեջ է եղել, չի եղել, ես էլ ձեր նման լսել եմ, որ հիվանդանոցում պառկած ա: Ինչքան գիտեմ՝ կուսակցական պատկանելություն չունի: ԲՀԿ կուսակցությունից որ չի»:

«Առաջին լրատվական»-ը կրկին կապվեց Տիգրան Ստեփանյանի հետ` ճշտելու, թե արդյոք վիրավորվածը ԲՀԿ-ակա՞ն է: Վերջինս հերքեց տեղեկատվությունը. «Նման բան չկա: Նա ԲՀԿ անդամ չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում