«Բավարիա»-ն կվճարի 7 մլն Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Չելսի»-ին հաղթելու դեպքում:
Հենց այսքան գումար ստիպված կլինի վճարել մյունխենյան ակումբը գերմանական «Շալկե»-ին և «Հոֆենհայմ»-ին Մանուել Նոյերի և Լուիս Գուստավոյի տեղափոխությունների համար: Այս երկու ֆուտբոլսիտների տրանսֆերների ժամանակ պայմանագրերում մի կետ էր գրվել, ըստ որի ֆուտբոլիստների նախկին թիմերը կստանան հավելավճարներ այսպես կոչված «հաջողությունների բոնուս»-ի տեսքով, եթե «Բավարիա»-ն դուրս գա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, ինչպես նաև եզրափակչում հաղթանակ տոնի:





































