Ադրբեջանական vesti.az-ը, վկայակոչելով ուկրաինական liga.net կայքը, տեղեկացնում է, որ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության ղեկավար Իգոր Կալետնիկը աշխատանքից հեռացրել է էներգետիկ մաքսային ծառայության ղեկավար Ռուսլան Չեռկասսկիին: Հունվարի 18-ին ավարտված քննությունը պարզել է, որ ուկրաինական բյուջե չի մուտքագրվել 55 միլիոն դոլար գումար, որը պետք է ստացվեր ադրբեջանական նավթի խմբաքանակի մաքսազերծման արդյունքում: Հայտնաբերված փաստերը փոխանցվել են իրավապահներին, և դրանց հիման վրա քրեական գործ է հարուցվելու: