Wednesday, 17 06 2026
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն

Հերթական ապատեղեկատվությունը հերքելու համար ոստիկանությունը կրկին պարզաբանում է

«Առավոտ» օրաթերթի 2012 թ. մայիսի 4-ի համարի «Եղեգնաձորում հաշվառված է 8184 բնակիչ, իսկ ընտրացուցակում առկա է 9061 ընտրող» վերտառությամբ հրապարակման համաձայն և ըստ համացանցային կայքերում տարածված տեղեկությունների, «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կետրոնը անդրադարձել է ՀՀ տարբեր համայնքներում ձևավորված մի շարք ընտրատեղամասերի ընտրացուցակներին և տարակուսանք հայտնել, որ ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվը չի համապատասխանում համայնքներում փաստացի բնակվող անձանց թվին:

Հերթական ապատեղեկատվությունը հերքելու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կրկին անգամ պարզաբանում է.

ՀՀ ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ՀՀ ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի և համայնքների: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, ՀՀ որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները:

Այսինքն` ընտրողների ռեգիստրում հաշվառվում են ոչ թե համայնքում փաստացի բնակվող, այլ իրավաբանորեն բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող քաղաքացիները:

Բնականաբար համայնքում փաստացի բնակվողների թիվը ոչ միշտ է, որ կարող է ուղիղ համեմատական լինել հաշվառվածների թվի հետ:

Սկզբնապես «Թրասփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կետրոնը թույլ է տվել մեթոդաբանական սխալ` միմյանց հետ համադրելով սկզբունքորեն անհամադրելի թվեր` դրանից բխող սխալ եզրահանգմամբ:

Բացի այդ, իրականությանը չեն համապատասխանում նաև ընտրողների վերաբերյալ ներկայացված թվերը: Դիցուք, Եղեգնաձոր քաղաքում կազմավորված ընտրական տեղամասերում /39.01, 39/02, 39/03, 39/04/ ընդգրկված են ոչ թե 9061, այլ` 7350 ընտրողներ, Ապարան քաղաքում կազմավորված ընտրական տեղամասերում /14/21, 14/22, 14/23/ ընդգրկված են ոչ թե 5702, այլ` 5590 ընտրողներ, Թալին քաղաքում կազմավորված ընտրական տեղամասերում /15/29, 15/30, 15/31/ ընդգրկված են ոչ թե 5215, այլ` 5166 ընտրողներ, Արարատի մարզի Դեղձուտ համայնքում կազմավորված ընտրական տեղամասում /17/25/ ընդգրկված են ոչ թե 782, այլ` 784 ընտրողներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում